ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Գնում է ներդրումներ բերելու

Գնում է ներդրումներ բերելու
03.11.2017 | 09:11

«Իրատեսն» ավելի վաղ գրել էր, որ առաջիկայում վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնելու է Դավոս: «Արևմուտքի դեսպանները մանրակրկիտ մշակում են այցի դետալները, այսինքն` որ երկրի նախագահի կամ բարձրաստիճան պաշտոնյաների հետ պետք է հանդիպի։ Ռուսները հետաքրքիր բառ ունեն` «смотрины»: Փաստորեն, շուտով մեր վարչապետի «смотрины»-ն է լինելու Արևմուտքում` 2018-ին նշանակալից ու վճռական իրադարձություններին ընդառաջ»,- ասված էր ինֆորմացիայում: Երեկ վարչապետն իր ասուլիսում հաստատեց լուրի իսկությունը: Նա մեկնելու է Դավոս, կան ծրագրված հանդիպումներ և՛ առաջատար երկրների վարչապետների, և՛ խոշոր կորպորացիաների ղեկավարների հետ:


Մեր աղբյուրի փոխանցմամբ, այդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանում ներդրումներ կատարելու առնչությամբ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ